Սաուդյան Արաբիայում ևս մեկ լրագրողի են սպանել
Սաուդյան Արաբիայում խոշտանգման է ենթարկվել և սպանվել գրող և լրագրող Թուրքի բին Աբդուլ Ազիզ ալ-Ջասերը (Turki Bin Abdul Aziz Al-Jasser), գրում է Lenta-ն՝ հղում անելով New Khaleej-ին: Ալ Ջասերը ձերբակալվել էր 2017թ. մարտին Kashkool թվիթթերյան էջը գաղտնի վարելու համար, որը բացահայտում է պաշտոնական անձանց և թագավորական ընտանիքի անդամների կողմից մարդու իրավունքների խախտումները: Նրան բացահայտել են Դուբայում Twitter-ի գրասենյակում սաուդցի լրտեսները:
