Ինչ է սպասում ԱՄՆ Կոնգրեսում հայամետների նամակին

«Մեզ համար առաջին նպատակը ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է», նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում` հավելելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը գլխավոր առաջնահերթություն է։ «Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար։ Մեկ տարի առաջ՝ հունվար ամսին, գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացնողը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը», - ասել է Ուորլիքը։ Ամերիկացի համանախագահը, անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրված Էդ Ռոյսի և Բրեդ Շերմանի նամակին, նշել է, որ թեև նամակը դեռ վերջնական հաստատում չի ստացել, Մինսկի համանախագահները աջակցում են, խաղաղության պահպանմանն ուղղված այս գործընթացներին. «Թեև մենք վերջնական նամակը դեռ չենք տեսել, այդուհանդերձ առաջարկները, որոնք արվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի կողմից, ստացել են Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը։ Մեր նպատակն է աշխատել կողմերի հետ՝ համաձայնության հասնելու նպատակով։ Մենք պահանջում ենք՝ զինադադարի պահպանում»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Այդ մասին տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: Կոնգրեսականները, մասնավորապես, խնդրում են, որ Բարաք Օբաման իր «հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա»՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը միտված երեք պահանջներն ընդունելու նպատակով: Նամակի հեղինակներն այս քայլին են դիմում մարտի վերջին Վաշինգտոն Իլհամ Ալիևի կատարելիք այցին ընդառաջ: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլն ավելի վաղ առաջարկել են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև ԵԱՀԿ-ը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը, սակայն, ընդդիմանում է: «Մենք միանում ենք հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և կոնգրեսական Բրեդ Շերմանին»,- հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, վերահաստատելով Ադրբեջանի նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրելու՝ նախագահ Բարաք Օբամայի «բացառիկ հնարավորությունները»: Ավելի վաղ Էդ Ռոյսի և Էլիոթ Ինգըլի նախաձեռնությանը միացել են ավելի քան 80 կոնգրեսականներ: ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է կոնգրեսականների առաջարկը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը և ազդեցիկ դեմոկրատ անդամ Էլիոթ Ինգըլը կոնգրեսական գործընկերներին հորդորում են միանալ Լեռնային Ղարաբաղի շփման գծում խաղաղության պահպանման գործում ԱՄՆ-ի առաջնորդության վերականգնման երկկուսակցական կոչին: Կոնգրեսականներն առաջարկում են խաղաղությանը միտված երեք կոնկրետ քայլ, որոնք կարճաժամկետ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն համընդգրկուն և տևական խաղաղության հաստատմանը: Այդ քայլերն են՝ շփման գծում դիպուկահարների չտեղակայելու մասին բոլոր կողմերի միջև համաձայնություն, հրաձգության տեղորոշման՝ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգի տեղակայում՝ հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար, նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայում: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը աջակցել են այս նախաձեռնություններին, Ադրբեջանը՝ ոչ: Ուորլիքին նամակ է հղել նաև Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հատուկ հանձնաժողովի ազդեցիկ դեմոկրատ անդամ Ադամ Շիֆը՝ համանման կոչ ուղղելով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին: Շիֆը զգուշացրել է, որ «այս հակամարտությունում ագրեսորի մասին շիտակորեն խոսելու ցանկացած դժկամություն ուղերձ է հղում Ադրբեջանին, որ նա կարող է անպատիժ գործել»: «Չեմ կարծում, թե խաղաղությանը նպաստում է Ադրբեջանի ահագնացող մարտնչողականությունն անտեսելը և շփման գծի երկայնքով բռնության համար երկու կողմերին հավասարապես մեղադրելը, երբ դա այդպես չէ», - շեշտել էր հայամետ կոնգրեսականը: Թամար Բագրատունի

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am