Արծրուն Հովհաննիսյանը` վիրավոր զինվորների մասին

Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Նախնական տեղեկություններով՝ մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,- տեղեկացնում է Ա.Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այսօր վթարի է ենթարկվել ՊՆ-ի ավտոմեքենան՝ Գորիս-Կուբաթլի ճանապարհին, որի հետեւանքով զոհվել է 4 զինվոր։ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորների անունները. «Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ. 1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ 2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ 3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ 4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ