ՀՀ ՊՆ բեռնատարը վթարի է ենթարկվել. կան զոհեր ու վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Կուբաթլիից դեպի Խնձորեսկ ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել են, կան մի քանի վիրավորներ։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Արցախի Հանրապետության պաշպանության բանակի ծառայողներն ու տեղի Ռազմական Ոստիկանությունը։ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել մահացածների և վիրավորների ինքնությունը
