ՀՀ դեղատներում վաճառվող և Թբիլիսիի դեղատներում վաճառվող «Անալգինի» տարբերությունը
«ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում խոշոր հիմնարկներից Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում և «Արմենիա» ԲԿ-ում: Ստուգվում է ամեն ինչ՝ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններ, փաստաթղթավորում, վճարումներ, ֆինանսավորում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Ստուգումներն ինքնանպատակ չեն և շարունակական բնույթ են կրելու:Չարաշահումներ եղել են, բայց այսուհետ չպետք է լինեն»: Անդրադառնալով դեղերի շուկային՝ Ա.Թորոսյանը վստահեցրեց, որ կեղծ դեղերի դեմ պայքարը շարունակվում է և ՀՀ դեղատներում վաճառվող «Անալգինը» ոչնչով չի տարբերվում Թբիլիսիի դեղատներում վաճառվող «Անալգինից»:
