Արա Բաբլոյանն ՝իր և որդու՝ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին
ԱԺ նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց ,որ «Հանրապետական» կուսակցությունը պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: «Չեմ կարող ասել՝ ինչպես եմ գնահատում շանսերը, բայց գիտեմ, որ «Հանրապետականն» ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ։ Կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումներում»,-նկատեց նա։ Հարցին՝ ինքը կամ իր որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում են մասնակցել ընտրություններին՝ ԱԺ նախագահն արձագանքեց, որ ո՛չ ինքն է մասնակցելու, ո՛չ էլ իր որդին։
