ՀՀԿ-ականն ու նախկին ԲՀԿ-ականը՝միասի՞ն
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու հարցով մեկ շաբաթից ավելի բանակցություններ են վարում նաեւ ՀՀԿ-ի գործընկեր, ՍԻՄ ղեկավար, վերջին երկու գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։ Չի բացառվում, որ բանակցություններին միանա նաեւ Վահրամ Մկրտչյանի ՀԺԱՄ-ը։ Վահան Բաբայանը թերթի հետ զրույցում ասել է, որ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, իսկ ընտրություններին մասնակցելու եւ ձեւաչափի մասին կհայտնեն առաջիկա օրերին: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ այսօրվա համարում:
