«Վահեն ինձ շատ է փոխել». բացառիկ լուսանկարներ և մանրամասներ Շուշաննա Թովմասյանի հարսանիքից/տեսաշար/

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու ռեժիսոր Վահե Սայանը հոկտեմբերի 16–ին ամուսնացան։ Շուշաննան ասում է` որոշել էին առանց աղմուկի և ավելորդ ուշադրության հարսանիք անել, բայց չհաջողվեց։ Կյանքի կարևորագույն փոփոխության մասին բացառիկ հարցազրույցն ու հարսանեկան ֆոտոշարքը դերասանուհին վստահել է Tert.am Life-ին։   Զույգը պսակադրվեց Սաղմոսավանքում, այնուհետև Վահագնի թաղամասում կայացավ զագսի բացօթյա արարողությունը և տոնական խնջույքը։ Վահեն ու Շուշաննան, սակայն, ավանադական հարսանիք չեն արել։ Հարսանեկան խնջույքը չի ձգվել մինչև ուշ գիշեր, քանի որ նորապսակները նույն օրը մեկնել են Բալի` վայելելու մեղրամիսը։   «Դա երկուսիս պատկերացրած հարսանիքի ձևաչափն էր։ Միանշանակ, յուրաքանչյուր աղջկա համար հարսանիքի օրը շատ կարևոր է։ Մանկուց  սպասում ես այդ օրվան, որոշակի պատկերացումներ ես ունենում, թեև որքան այն մոտենում է, այնքան պատկերացումներդ փոխվում են։ Հարսանիքից առաջ արդեն հստակ պատկերացնում էի, թե ինչ եմ ուզում, բայց ինձ համար ամենակարևոր պահը պսակադրության արարողությունն էր»,– ասաց նա ու հավելեց, որ պսակի արարողության ժամանակ չի հուզվել։     Հուզմունք ու շփոթվածություն ավելի վաղ ուներ։ Ասում է` հարսանիքից մոտ մեկ շաբաթ առաջ սկսել էր հուզվել, սակայն դա խառնաշփոթ չէր ստեղծել, քանի որ գիտակից ու պատրաստակամ ընտրություն էր անում։ «Սա կյանքի նոր՝ լրիվ այլ փուլ է, ամեն դեպքում պատասխանատվության, փոքր–ինչ վախի զգացում կար։ Միաժամանակ վստահ էի, որովհետև ընտրությունս գիտակցված էր։ Նման փուլում շատ կարևոր է, երբ կողակիցդ էլ աջակցում և օգնում է քեզ, եթե ինչ–որ հարցում շփոթված ես»,– նկատեց նա։   Ամուսնությունից հետո կյանքը փոխվում է, սակայն դերասանուհին կարևորում է փոփոխություններին սիրով տրամադրվելը։ Ասում է` այդ դեպքում որևէ հարց դժվար չի թվա։ «Ինձ դուր է գալիս այն կյանքը, որով հիմա եմ ապրում։ Ես պատրաստ եմ փոփոխություններին, ամենակարևորը, չեմ վախենում պատասխանատվությունից։ Այդ ամենի առաջին գրավականը սերն է, որն իմ մեջ կա»,– ասաց նա։   Զույգի համատեղ կյանքի առաջին օրերն անցել են Բալիում։ Շուշաննայի փոխանցմամբ` հեքիաթային մեղրամիս են ունեցել. «Կան վայրեր, որտեղ միշտ երազում ես լինել։ Շատ կարևոր է, երբ նման հեքիաթային վայրում սիրելիիդ հետ ես։ Շատ տպավորիչ մեղրամիս ունեցանք»։   Արդեն Երևանում Վահեն ու Շուշաննան ապրում են երկուսով։ Տնային տնտեսուհու պարտականությունները դերասանուհին սիրով է անում։ Ասում է` նախկինում էլ չի խուսափել տնային գերծերից, թեև ծանրաբեռնված նկարահանումների փուլում այդ հոգսն ավելի շատ մայրիկի վրա էր։     «Դու պետք է հասկանաս, որ գուցե ավելի շուտ պետք է արթնանաս, բայց դա նաև հաճելի պարտականություն է։ Իրականում ամեն ինչ էլ կարող ես հասցնել, ամենակարևորն այն է, որ սիրով անես, իսկ ես հաճույքով եմ ստանձնել նոր պարտականություններս։ Պետք է այնքան էներգիա ունենաս, որ դա քեզ համար ավելորդ ծանրաբեռնվածություն ու հոգս չդարձնես»,– նկատեց նա։   Շուշաննայի և Վահեի տարիքային տարբերությունը մոտ 10 տարի է։ Դերասանուհու խոսքով՝ այն շատ լավ է ազդում իրենց հարաբերությունների վրա։   «Ես միշտ պատկերացրել եմ, որ իմ կողքին տարիքով մեծ տղամարդ պետք է լինի, որպեսզի ավելի կայացած լինի։ Իհարկե, ամեն ինչ հարաբերական է, բայց, չգիտես ինչու, զգում էի, որ կողակիցս ինձնից  առնվազն 3-4 տարի մեծ է լինելու,– ասաց  Շուշաննան ու նկատեց, որ Վահեի ազդեցությամբ շատ է փոխվել,– Նա ինձ շատ է հղկել»։   Վահեն ու Շուշաննան միմյանց ճանաչում են երկար տարիներ։ Վահեն «Դժվար ապրուստի» ռեժիսորն էր, որտեղ Շուշաննան խաղաց իր դեբյուտային դերը։ Զույգի սիրային հարաբերությունները, սակայն, զարգացել են ավելի ուշ, նրանց սիրավեպը մոտ մեկուկես տարվա պատմություն ունի։ «Ես ուղղակի զգացի, որ նա է իմ  կյանքի տղամարդը։ Իրականում, ընտրությունդ զգայական դաշտում ես անում, երբ հասկանում ես, որ նա հենց այն մարդն է, որն պատկերացրել ես»,– ասաց Շուշաննան։     Դերասանուհին իրեն սիրահարվածությունից գլուխը կորցնող աղջիկների շարքին չի դասում. «Ես ուղեղով ու սրտով եմ սիրահարվել, հետո իր հետ խենթացել եմ։ Ես մեզ չեմ բնորոշի որպես խենթ զույգի։ Ավելի շատ մեզ կրեատիվ զույգ եմ համարում։ Մեր հարաբերություններում ամենակարևորը հարգանքն է»։   Շուշաննան իրեն երջանիկ է զգում Վահեի կողքին։ Ըստ նրա` երջանկությունը պահերի մեջ է. «Դու հասկանում ես, որ երջանիկ կյանք ես ունեցել` հաշվի առնելով, թե որքան շատ են այդպիսի պահեր եղել քո կյանքում։ Փառք Աստծո, երջանիկ պահերի պակաս հիմա չեմ զգում»։   Նա նշեց, որ շարունակելու է դերասանուհու կարիերան։ Ամուսինն այս հարցում արգելքներ չունի։   «Կշարունակեմ գործունեությունս, թեև դեռ չգիտեմ, թե առջևում ինչ նոր նախագիծ կլինի։ Դեկտեմբերի կեսին կկայանա «Ձյունանուշ» հեքիաթ–ֆիլմի պրեմիերան։ Առաջին անգամ եմ նկարահանվել գեղարվեստական ֆիլմում։ Մեծ հետաքրքրությամբ եմ սպասում ցուցադրությանը, մի քիչ էլ լարված եմ, քանի որ երեխաների համար է նախատեսված, իսկ նրանք ամենապահանջկոտ հանդիսատեսն են»,– ասաց դերասանուհին, որը երեխաների առաջ ներկայանալու փորձ ունեցել է թատրոնում, խաղացել է «Կարմիր գլխարկը» ներկայացման մեջ։  

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am