ՀԱՊԿ-ում կմնանք «մանթրաժ», բայց հպարտ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, հայտնում է «Արմենպրես»-ի իրազեկ աղբյուրը: Հիշեցնենք, Հայաստանը ՀԱՊԿ ղեկավարությունը պետք է ստանձնի մինչև 2020 թվականը: Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա: Առհասարակ, Մոսկվան Հայաստանի դիրքորոշումը համարեց, ոչ ավել, ոչ պակաս, հարված կազմակերպության իմիջին: Հայաստանի իշխանությունը Մարտի 1-ի հարցով ոչ թե նախ փորձեց հետ կանչել Խաչատուրովին, որից հետո գործ հարուցեր, այլ հակառակ ուղղությամբ առաջ շարժվեց, ինչն էլ Մոսկվայի զայրույթը հարուցեց: Հիմա Հայաստանը ցույց է տալիս, թե ոչինչ չի պատահել, ամեն ինչ իր հունով է ընթանում: Ներկայացվում է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, ըստ ամենայնի Հայաստանի իշխանությունները հույս ունեն, թե Վ. Հարությունյանը ընդունելի կերպար է Ռուսաստանի համար: Եթե անգամ Մոսկվայի համար Հայաստանը ներկայացնի այս կամ այն ընդունելի կերպարին, միևնույն է՝ կա կազմակերպության անդամ պետությունների դիրքորոշումը, որը պարզ է, որ ի օգուտ Հայաստանի չի լինելու: Նշանակում է, որ Հայաստանը առաջիկա օրերին կարող է կորցնել ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Իսկ կհամարվի Հայաստանի դիվանագիտական ձախողում, թեև այդ կառույցը Հայաստանի համար առանձնապես հայանպաստ որոշումներով ու դիրքորոշումներով չէր էլ փայլում: Ինչևէ, նախօրեին «Կոմերսանտը» հայտնել է, որ ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը: «Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Ինտրիգն այստեղ այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ հենց այդ թափուր տեղը առաջացել է»,-ասված է հոդվածում։ «Կոմերսանտ»-ի դիվանագիտական աղբյուրները կազմակերպության երեք երկրներում նշում են, որ ամենայն հավանականությամբ նոր գլխավոր քարտուղարը հաջորդող երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ ՀԱՊԿ-ում, աղբյուրների խոսքով, որոշել են նշանակել քարտուղարության լիարժեք ղեկավարի, որոշվել է ղեկավարվել ռոտացիայի սկզբունքով, որի համաձայն՝ Հայաստանից հետո, ըստ այբբենական կարգի, գլխավոր քարտուղար պետք է նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։ Փաստացի, մինչև նոյեմբերի 8-ը՝ «Կոմերսանտ»-ը առավել հավանական թեկնածու գլխավոր քարտուղարի պաշտոնում նշում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին։ 54-ամյա գեներալ-մայոր Զասը 2015-ից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհուրդը և լավ ծանոթ է ՀԱՊԿ աշխատանքին՝ նա ի պաշտոնե ներառված է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կազմում։ Հայտնի է, որ ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովում նաև քննարկվելու է ՀԱՊԿ-ի բարեփոխման հարցը: Այդ մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երեկ Մինսկում ընդունելով Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Քասիմ-Ջոմարտ Տոկաևին: Բելառուսի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, Լուկաշենկոն ասել է. - «Մի քանի օրից մենք կհանդիպենք Աստանայում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովն է: Հարցերը շատ են, այդ կազմակերպության բարեփոխումը, միջազգային ասպարեզում նրա կշռի ու դերակատարության ամրապնդումը, հատկապես այս բարդ ժամանակաշրջանում»: ՀԱՊԿ գագաթնաժողովն Աստանայում անցկացվելու է նոյեմբերի 8-ին: Առավոտյան հանդիպելու են ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները, կեսօրից հետո՝ երկրների ղեկավարները: Թամար Բագրատունի

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am