Զինված ոստիկաններ` բրիտանական քաղաքաներում
Ավելի քան երկու հազար զինված ոստիկաններ փողոց դուրս կգան բրիտանական խոշոր քաղաքներ բնակիչներին ահաբեկչական սպառնալիքից զերծ պահելու համար, տեղեկացնում է Sunday Times-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ոստիկանական ուժի նման մեծացումը կապված է Մոհամեդ Աբրինիի մոտ հայտնաբերված Բիրմինհեմի առևտրի կենտրոնի լուսանկարը: Բրյուսելի ահաբեկչության մեջ մեղադրվող Սալահ Աբդեսլամն այդ լուսանկարը արել է անցյալ տարվա հուլիսին: Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է նաև մոտ հազար ոստիկաններ ուղարկել միջուկային օբյեկտների պաշտպանության համար:
