Իրավական բացթողում՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ. Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ օգտվել դրանից

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղն Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը։ «Հարցն ունի 2 ասպեկտ՝ իրավական և քաղաքական։ Իրավական առումով կա բացթողում՝ գլխավոր քարտուղարի հետկանչման մեխանիզմն ամրագրված չէ ՀԱՊԿ կանոնադրությունում: Տեղակալներինն ամրագրված է, քարտուղարինը՝ ոչ, ինչը բացթողում է, որովհետև պետք էր դիտարկել հիվանդության, մահվան հանգամանքը։ Այդ առումով գերակա է դառնում կանոնադրության մյուս որոշումը, որ քարտուղարը նշանակվում է 3 տարով, ինչը մեր օգտին է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի, որ ըստ կանոնակարգի մինչև 2020թ․ այդ պաշտոնը Հայաստանինն է, իսկ եթե ոչ՝ նշեք կանոնադրության այն կետը, որը հակառակն է պնդում»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը՝ նշելով, որ այս պահին ԱԳ նախարարի, ներկայացուցիչների մակարդակով այդ խնդրով լուրջ բանակցություններ են գնում։ Իսկ քաղաքական ասպե՞կտը։ «Նկատեցիք՝ Բելառուսն անմիջապես առաջ գցեց իր թեկնածուին, խաղը խառնեց, ապա ասաց՝ որոշում չկա։ Բանն այն է, որ Խաչատուրովին նշանակելը նույնպես հեշտ չեղավ․ Ադրբեջանը դեմ էր, իսկ վերջինիս շահերն առաջ էր տանում նույն Բելառուսը։ Միայն այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այսօր ղեկավարում է Հայաստանը, դա զսպում է Ադրբեջանին։ Մի մոռացեք՝ ՀԱՊԿ-ն ինչ-որ ակումբ չէ, լուրջ ռազմական կառույց է, որն ունի լուրջ ուժեր, ՀԱՊԿ քարտուղարն ունի դոստուպ երկրների նախագահների մոտ՝ լրջագույն հարցեր քննարկելու»։ Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է, Լավրովի արձագանքից երևաց, որ դժգոհ են։ «Սկզբում՝ այո, սակայն հետո շատ բան փոխվեց։ Այս պահին կարելի է ֆիքսել, որ առավել հակում կա դեպի Հայաստան։ Բուն քննարկումների ընթացքից է կախված լինելու վերջնական որոշումը»։ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությո՞ւնն եք պնդում։ «Այո, նա պրոֆեսիոնալ կադրային գեներալ է, իր հետ արդեն հանդիպում եղել է։ Տեսնենք»։ Մենք կապվեցինք պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ «Ոչինչ չեմ մեկնաբանում»,- ասաց։ Երեկ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բարձրաձայնել է Վաղարշակ Հարությունյանի անունը՝ որպես Հայաստանի պաշտոնական թեկնածուի»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am