Սպառնում են փախստականներին
Գերմանիայի ՆԳՆ-ն հանդես է եկել ինտեգրումից խուսափող փախստականներին բնակության իրավունքից զրկելու վերաբերյալ հայտարարությամբ, գրում է korrespondent.net-ը: Գերմանիայում մշտական բնակության իրավունք կստանան միայն այն փախստականները, որոնք ակտիվորեն կինտեգրվեն գերմանիայի հասարակությանը: Այդ մասին ասել է ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը: «Եթե փախստականները հրաժարվեն գերմաներեն սովորելուց և նրանց առաջարկված աշխատատեղերից, ապա երեք տարի անց նրանք մշտական բնակության իրավունք չեն ստանա»,- ասել է Մեզիերը:
