Ազատ արձակեց գյումրեցի 28-ամյա երիտասարդին, ում 20-ամյա ռուս քաղաքացուհին մեղադրում է իր նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Շիրաիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի որոշմամբ 500 հազար դրամի չափով գրավի դիմաց դատարանից ազատ է արձակվել Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Շ.-ն, ով կասկածվում է Գյումրիում 20-ամյա Եվգենյա Դ.-ի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում փաստաբան Էդգար Թումասյանն ասաց. «Թեև դատարանը բավարարեց միջնորդությունը և գրավի դիմաց ազատ արձակեց կալանքից, այնուամենայնիվ դա մեզ չի բավարարում, քանի որ գրավը որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառվում է միայն այն դեպքում, եթե առկա են կալանքի հիմքերը, իսկ սույն գործով այդպիսիք բացակայում են: Իմ միջնորդության էությունը կայանում էր նրանում, որ պաշտպանյալս այս փուլում գոնե գրավի դիմաց ազատ արձակվի, մինչև կվիճարկեմ կալանքի հիմնավորվածությունը և օրինականությունը, որպեսզի այդ ընթացքում պաշտպանյալս նույնիսկ մեկ վայրկյան անհիմն կերպով ավել չմնա կալանքի տակ»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Էդգար Թումասյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում որոշ մանրամասներ էր ներկայացրել իր պաշտպանյալ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Շ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբանն ասում էր. «Երեկ՝ նոյեմբերի 1-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի իմ պաշտպանյալի նկատմամբ, ով կասկածվում է Գյումրիում 20-ամյա Եվգենյա Դ.-ի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ։ Թե ես, թե կասկածյալի հարազատները, ընկերներն ու հարևանները վստահ են, որ այդ կինը սուտ մատնություն է տվել ու հավատում ենք, որ դատարանը անաչառ գտնվի և քննիչի միջնորդությունը կմերժի, սակայն դատարանը քննիչի անհեթեթ միջնորդությունը բավարարեց։ Դատարանը պատճառաբանել էր, որ քննիչի միջնորդությունը պետք է բավարարի, քանի որ իբրև թե իմ պաշտպանյալը ազատության մեջ մնալով՝ կխոչընդոտի նախաքննությանը։ Սակայն ունենք բազմաթիվ փաստեր, որ պաշտպանյալս անմեղ է։ Դիմել ենք Վերաքննիչ քրեական դատարան, սպասում ենք, թե երբ դատարանը նիստ կնշանակի, որպեսզի բողոքարկենք Շիրակի մարզի ընդանուր իրավասության դատարանի որոշումը»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյումրեցիներ էլ, ովքեր ճանաչում էին կասկածյալին, տեսախցիկի առաջ չնկարահանվելու պայմանով ասել էին. «Եթե օբյեկտիվ նախաքննություն գնար, էդ տղեն նույնսկ չէր ձերբակալբի, այլ սուտ մատնության համար մեղադրանք կառաջադրվեր այդ կնոջ նկատմամբ։ Մինչդեռ քննչական բաժինը ծածկադմփոց է անում ու անհեթեթ փաստերի հիման վրա եզրակացություն է կատարում։ Թող, եթե իրենք վստահ են իրենց մաքրության վրա, ինչի՞ փաստաբանի շատ միջնորդությունների մասին տեսակետները հրաժարվում են լսել։ Փաստաբանը և մի քանի վկաներ հիմնավորում են, որ այդ կինը շառ է անում։ Բայց քննիչը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու իրենն է պնդում; Մենք չենք ասում՝ ով է ճիշտ, ով սխալ։ Մենք պնդում նք, որ էդ տղան սուտ մատնության զոհ է դառնում»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am