«Արդեն իսկ հաղորդագրություն է փոխանցվել բոլոր զորամասերի հրամանատարներին». Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ ոչ ոք չի ուղղորդի զինվորի քվեարկությունը: «Արդեն իսկ հաղորդագրություն է փոխանցվել բոլոր զորամասերի հրամանատարներին՝ հիշեցնելով իրենց պարտականությունները և օրենքի դրույթները՝ ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել: Նախազգուշացված են բոլորը և օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն, եթե որևէ անգամ փորձ լինի ընդգրկվելու քարոզչությանը, այս քաղաքական գործընթացներին»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:
