ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի որդին ազատվել է աշխատանքից. ՀԺ
Հայկական Ժամանակի տեղեկություններով, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին՝ Պավել Բաղմանյանը, ազատվել է ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչի պաշտոնից: Տեղեկացանք, որ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ հուլիսին, սակայն այդ մասին որեւէ հրապարակում չի եղել: Պավել Բաղմանյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի որդին է: Նշենք, որ Բաղմանյանը այս պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի հուլիսին:
