Փաշինյանը նախորդ իշխանության հետ պայմանավորվածություն ունի․ Զարուհի Փոստանջյան
«Որևէ բան մեր քաղաքական կյանքում տեղի չի ունեցել։ Որակական փոփոխություն կամ հեղափոխություն եզրույթը մենք սխալ ենք օգտագործում։ Տեղի է ունեցել ուղղակի անձանց տեղափոխություն»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը։ Զարուհի Փոստանջյանը ընդգծում է, որ որոշ քաղաքական դեմքերի կրճատում է եղել, սակայն դա դեռևս ոչինչ չի փոխել․«Կրճատվել է Կարեն Կարապետյանը, որպես ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ։ ՀՀԿ որոշ անդամներ կրճատվել են, սակայն սա չի փոխում պետության և քաղաքական մենաշնորհի էությունը։ Քաղաքական դաշտում ապամենաշնորհում տեղի չի ունեցել»։ Զարուհի Փոստանջյանը փաստում է, որ գործող Ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը ապահովելու են իշխանական մենաշնորհը, պարզապես այլ անուններով։ «Փաշինյանին անհրաժեշտ էր օգտագործել հին Ընտրական օրենսգիրքը։ Որովհետև կար պայմանավորվածություն երկու անգամ իրեն չընտրելու փաստը, ապա սա խոսում է այն մասին, որ այս ամենը պայմանավորվածությունների և նախագծված ծրագրերի շրջանակներում է տեղի ունենում»,-նշեց Զարուհի Փաստանջյանը։
