Ղարաբաղի հարցը լուծվելու է վերելակո՞ւմ, թե՞ հրապարակում

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հակասական քայլեր է իրականացրել Ղարաբաղի հարցով: Փաշինյանը հրապարակավ ասում է, որ Ղարաբաղի մասով Ղարաբաղը պետք է բանակցի և ինքը բանակցելու է միայն Հայաստանի մասով, բայց իրականում ինքը Ղարաբաղի թեմայով բանակցություններ է վարում Ալիևի հետ ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդավորված ձևով: Այն, որ Երևանի ու Բաքվի միջև բանակցություններ պետք է լինեն, քննարկման առարկա չէ: Քննարկման ու մտահոգության առարկան այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ չի հայտնում իր մոտեցումները և ավելի շատ վերածվել է արձագանքողի, քան նախաձեռնողի: Միլսը, Բոլթոնը հստակ խոսում են տարածքային զիջումներից ու ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի մասին, բայց դրանց հետևում են միայն լրագրողական ոճի պատասխաններ, որոնք մտահոգությունների, ինչպես նաև կասկածների տեղիք են տալիս: Ղարաբաղի հարցով խոսում են բոլոր հիմնական խաղացողները, բայց լռում է Փաշինյանը՝ հայտարարելով, թե Ղարաբաղի հարցով ժողովուրդն է որոշում կայացնելու: Թե ինչ է իրականում նշանակում «ժողովուրդն է որոշում կայացնելու» ձևակերպումը, գիտակից մարդկանց բացատրելու կարիք չկա: Դա վերացական ու պատասխանատվությունից խուսափող ձևակերպում է: Ժողովուրդը հրապարակում չի կարող ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև մյուս հարցերի վերաբերյալ որևէ որոշում կայացնել, քանզի հրապարակում հնարավոր չէ դատողություններ անել ու որոշում կայացնել: Դա դեմագոգիա է և ամբոխավարություն: Աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի ժողովուրդ չի կարող հրապարակում հավաքվել ու որոշում կայացնել, քանզի հավաքված ժողովուրդը ամբոխանում է, իսկ ամբոխի հավաքական մտավոր կարողությունը, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են հավաքվածները՝ ակադեմիկոսներ, թե չոբաններ, չի գերազանցում տարրական դասարանի երեխայի մտավոր կարողությանը: Սա գիտականորեն ապացուցված թեզ է, այնպես որ «լոլոներ» պետք չէ անել: Պարզ չի՞, որ հրապարակում ոչ թե որոշումներ են կայացվում, այլ նախապես կայացված որոշումներն արժանանում են «այո՜»-ի ու ծափահարությունների: Այնպես որ պետք է դադարեցնել դեմագոգիան ու լրջանալ: Հարցերը, պատկերավոր ասած, քննարկել վերելակում, իսկ հետագայում որոշման կայացման պատասխանատվությունը դնել հրապարակի վրա, առնվազն սխալ մոտեցում է: Եթե Փաշինյանին թվում է, որ եթե ինքը տեսակետ չհայտնի Ղարաբաղի մասով, ապա ավելի շահեկան դիրքում կհայտնվի, ապա չարաչար սխալվում է: Եթե Ալիևը դառնա օրակարգ թելադրող, ապա դա մթնոլորտ կձևավորի, ինչից հետո չես կարող ասել, թե «ժողովո՛ւրդ, բոլորը մեր դեմ են, դե հիմա ասեք ի՞նչ անենք»: Ժողովրդի դատին որոշումը ներկայացնելուց առաջ պետք է ճիշտ բանակցել ու ձգտել թելադրող դառնալ, այլ ոչ թե լսել, թե ինչ են ասում ու վերջում խնդիրը բարդել «ժողովրդի» վրա: Եվ ամենակարևորի մասին՝ Ղարաբաղի հարցը որոշվելու է ոչ այնքան բանակցություններով, որքան ուժերի բալանսով: Այնպես որ պետք է երկրի ներսում մթնոլորտ փոխել ու տնտեսություն զարգացնել, այլ ոչ թե պոպուլիզմով զբաղվել: Ի դեպ, Ալիևը կրկին խոսել է այն մասին, որ պետք է հայերը հանձնեն հողերը և հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կգնա այդ քայլերին: Ցավալին այն է, որ Ադրբեջանի նախագահը, օգտվելով Փաշինյանի բառապաշարից ու մեզանում վարվող քարոզչական բանաձևերից, հանցագործների ու թալանչիների բանակ է անվանել հայկական բանակը: «Այն, ինչ ասում էինք մենք տարիներ շարունակ, այժմ ասում է հայ ժողովուրդը: Մենք ասում էինք, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, հայ գեներալներն ու հայկական ղեկավարությունը հանցագործներ են, այժմ նույնն ասում է հայ ժողովուրդը»,-նկատի ունենալով գեներալների ու ղարաբաղյան պատերազմով անցածների դեմ Հայաստանում իրականացվող փաշինյանական հակաքարոզչության կոդերը՝ հայտարարել է Ալիևը: Եվ ուրեմն, Փաշինյանից Ղարաբաղի մասով տեսակետ է պահանջվում, ինչպես նաև զգուշավորություն՝ զինվորական վերնախավի դեմ պետականորեն տարվող հակաքարոզչություն իրականացնելիս, եթե, իհարկե, առանձնահատուկ նպատակ չկա այդ ամենի տակ թաքնված: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am