Ադրբեջանի զինուժի արկակոծումից վիրավորված բնակիչը մանրամասներ է պատմում
Մարտի 26-ին հակառակորդի կողմից արկակոծման հետեւանքով վիրավորում ստացած ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ 27-ամյա Երվանդ Ֆիրյանը գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելիս է եղել, երբ հակառակորդը սկսել է արկակոծումը: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, նա ԼՂՀ ՊՆ-ի հրապարակած տեսանյութում՝ նշելով, որ հենց կրակոցներն սկսվել են, նա դիմել է փախուստի: «Մեր գործին ենք եղել առաջին գծից 5-6 կմ հեռու: Մշտական գործս այնտեղ է, հող ենք մշակում, էդ ընթացքում 20-25 հատ կրակել են: Որ կրակոցները սկսվեցին, կռացա փախա»,-ասել է նա:
