Հայկական 2-րդ հեռուստաալիքի աշխատակիցների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայկական 2-րդ հեռուստաալիքի աշխատակիցներից. Մեծարգո պարոն Վարչապետ, ուղիղ մեկ ամիս է, ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար Սիլվա Համբարձումյանի ակնհայտ կեղծ ցուցմունքով և օրինական ապացույցների իսպառ բացակայությամբ ՀՔԾ կողմից Մայրապետյանին առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կաշառքին օժանդակելու մեղադրանք՝ 10 տարվա վաղեմության պատմությամբ: Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 6-ին անհիմն և ապօրինի կերպով ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 9-ին կալանավորվել է 2 ամսով՝ այն դեպքում, երբ հավանական կաշառատուն և ստացողը կալանավորված չեն: Իրեն առաջադրված մեղադրանքը Սամվել Մայրապետյանը չի ընդունում: Հոկտեմբերի 14-ից ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ արգելվել են տեսակցությունները Սամվել Մայրապետյանի հետ, իսկ հոկտեմբերի 19-ին կալանք է դրվել է Սամվել Մայրապետյանի գույքի և դրամական բոլոր միջոցների վրա: Զուգահեռաբար ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանի կողմից առգրավվել են Սամվել Մայրապետյանի հիմնարկների փաստաթղթերը ստեղծման օրվանից առ այսօր, երբ քրեական գործով խոսք է գնում ընդամենը 2008 թվականի կոնկրետ ամիսների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ իրական ապացույցների իսպառ բացակայության պայմաններում հոգեբանական ու ֆինանսական ակնհայտ ճնշման գործադրում կեղծ ցուցմունք կորզելու նպատակով: Անցած՝ արդեն մեկ ամսվա ընթացքում Սամվել Մայրապետյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում քննչական որևէ գործողություն նրա հետ չի իրականացվել: Սամվել Մայրապետյանի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների խումբը Գլխավոր Դատախազություն բողոքներ է ուղղել տեսակցությունների արգելման ու գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով, սակայն օրենքով սահմանված ժամկետներում որևէ պատասխան չի ստացել: Սամվել Մայրապետյանի ձերբակալման առաջին իսկ օրից փաստի առնչությամբ հրապարակավ իրենց անհամաձայնությունը, տարակուսանքն ու զայրույթն են հայտնել ավելի քան հինգ տասնյակ մտավորականներ. հայտնի բժիշկներ, հոգևորականներ, գիտնականներ, գործարարներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև ԱԺ մի շարք պատգամավորներ: Մտավորականները հոկտեմբերի 19-ին իրենց խնդրանքն ու պահանջն են հղել նաև անձնական երաշխավորությունների տեսքով պատկան մարմիններին՝ փոխելու Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը: Մտավորականների անձնական երաշխավորությունների վրա հիմնված միջնորդությունից բացի փաստաբանական խումբը ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել նաև առողջական վիճակի մասին արված բժշկական հարցման արդյունքները ի գիտություն ընդունելու համար: Նոյեմբերի 2-ին միայն հ2-ի Լրաբեր լրատվականի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կալանքը փոխելու միջնորդությունը չի բավարարվել «կալանքի հիմքերը պահպանվում են» հիմնավորմամբ: Հոկտեմբերի 27-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվել և մերժվել է Սամվել Մայրապետյանի փաստաբանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, որի պատասխանը փաստաբանները ստացել են միայն նոյեմբերի 5-ին: Դատավորը նշել է, որ, չնայած Սամվել Մայրապետյանը կամավոր է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, վատառողջ է, ունի մշտական բնակության վայր, ընտանիք, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, մի շարք հայնրահայտ ընկերությունների սեփականատեր է, նախկինում դատապարտված չի եղել և ունի բարձրագույն կրթություն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքները բավարար չեն, որ Սամվել Մայրապետյանը ազատության մեջ լինելու դեպքում չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և չի խոչնդոտի վարույթում գործի քննությանը: Մնում է եզրակացնել, որ դատավորին կարող է բավարարել միայն Սամվել Մայրապետյանի ֆիզիկական ոչնչացումը կամ մա՞հը, որից հետո նա այլևս չի թաքնվի և չի խոչընդոտի՝ լրացնելով հայտնի Սերգեյ Մագնիցկու, Լևոն Հայրապետյանի և Հաց բերող Արթուր Սարգսյանի շարքը… Նոյեմբերի 2-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկ Սամվել Մայրապետյանին այցելել է Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը: Սամվել Մայրապետյանի հետ մանրամասն զրուցելուց հետո Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Մեծարգո պարոն Վարչապետ, դիմում ենք Ձեզ որպես լրագրողի և մի մարդու, որը կարողացավ հայ ժողովրդին, այդ թվում՝ մեզ, տալ հույս և հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում՝ Նոր Հայաստանում: Սակայն վերջին մեկ ամսվա իրողությունները՝ մեր՝ ավելի քան 120 հոգանոց կոլեկտիվի նկատմամբ հոգեբանական և ֆինանսական անուղղակի ճնշումները՝ պայմանավորված մեր ղեկավարի անհիմն կալանավորմամբ, լուրջ վտանգներ են ի ցույց դնում ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքների նկատմամբ: Առջևում համապետական ընտրություններ են. Հայկական Երկրորդ Հեռուստաալիքը բոլոր ընտրությունների ժամանակ արժանացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների դրական գնահատականին ընտրություններն անկողմնակալ և անաչառ լուսաբանելու համար, և մենք չենք ցանկանում, որ Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի և տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ կերպ ստվերի Նոր Հայաստանի որդեգրվող կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ազատ խոսքի իրավունքը: Մեծարգո պարոն Վարչապետ, չնայած մեր կոլեկտիվի արդար զայրույթին, նաև՝ անսալով Ձեր հորդորներին՝ առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների ու մեթոդների՝ գիտակցելով, որ դեռ հույս կա վերականգնել արդարությունը այլ՝ ավելի մեղմ ձևերով: Վստահ ենք, որ ամենևին չխառնվելով դատական համակարգի անկախությանը՝ Ձեր ենթակայությամբ գործող իրավապահ մարմիններին կարող եք հորդորել չվտանգել այդքան սպասված ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքները՝ կասկածի մթնոլորտ չստեղծելու համար համամարդկային այդ արժեքների նկատմամբ, որոնց ծիլերը նշմարվում են Նոր Հայաստանում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am