Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացու գործով դատական նիստը
Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Կարեն Ղազարյանի գործով դատը վարում է առանձնակի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Դադաշ Իմանովը: Դատական քննությունը նշանակված է նոյեմբերի 20-ին: Անհայտ պատճառներով Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանին մեղադրում են «Ադրբեջանում ահաբեկչություններ իրականացնելու համար»: ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում։ ԿԽՄԿ-ն, իր հերթին, հայտնել էր Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ:
