Հայաստանը ղեկավարում է հանցավոր ռեժիմը. Իլհամ Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է ՀՀ նախկին իշխանությունների մասին: «Բազմիցս ասել եմ, որ Հայաստանը ղեկավարում է հանցավոր ռեժիմը: Այժմ դա ասում է հայ ժողովուրդը: Այսինքն, հայ ժողովուրդը տեսնում է և ասում այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք»,- նշել է նա: Ալիևն ասել է, որ Ադրբեջանը «կշարունակի զարգացնել իր ռազմական ներուժն ու պատրաստ կլինի ԼՂ հարցի շուրջ ցանկացած սցենարի»: Նա «նախազգուշացրել» է Երևանին, որ «մոտ ժամանակները պետք է դուրս բերի իր զորքերը ադրբեջանական օկուպացված տարածքներից»:
