«Համատարած «հարկելուց» առաջ մտածե՞լ եք, թե մարդիկ ոնց են աշխատում». Երվանդ Վարոսյան
Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում 2020 թվականի հունվարից նույնականացման ID քարտերը կծառայեն նաև որպես կուտակային քարտեր ու կօգտագործվեն առևտրային կենտրոններում։ Անդրադառնալով հարցին` փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս որ որոշել եք, թե ID քարտով պիտի հաշվառեք ով ինչքան գումար է ծախսում ու հարկե՞ք բոլորիս: Մտածե՞լ եք տուրիստների հետ կապված ոնց եք վարվելու կամ անչափահասների, նրանց էլ ե՞ք քարտ տալու, հարկելու... Կամ մարդկանց համատարած «հարկելուց» առաջ մտածե՞լ եք, թե մարդիկ ոնց են աշխատում, քանի ժամ են աշխատում, ինչ պայմաններում են աշխատում, կաշխատե՞ն արդյոք, եթե գործատուի մոտ գրանցված աշխատող լինելու մասին ակնարկեն, արդյոք վճարվո՞ւմ են օրենքով սահմանված ժամերից ավել աշխատանքի համար, արդյոք պաշտպանվա՞ծ են գործատուի կամայականությունից, թե՞ բատրակի կարգավիճակով, օրեկան 3000 դրամով 10 ժամ անընդմեջ աշխատում են, ամեն պահի էլ այդ աշխատանքից դուրս շպրտվելու վտանգն աչքների առաջ... Թարս կողմից մոտելանով իրավիճակ չեք փոխի»։
