Կհրավիրվի արտակարգ ժողով
ՕՊԵԿ-ի նախագահ, Նիգերիայի նավթի նախարար Էմանուել Իբե Կաչիկվուն հայտարարել է, որ՝ կապված նավթի գների անկման հետ, կազմակերպությունը դիտարկում է մարտի սկզբին արտակարգ գագաթաժողով հրավիրելու փաստը, հայտնում է BBC-ն: Հանդիպման ընթացքում քննարկվելու է նավթի արտահանման վերաբերյալ ՕՊԵԿ-ի քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը:
