Կարեն Նազարյանը՝ Գերմանիայում հայտնաբերված հայկական մաֆիոզ խմբավորումների մասին
«Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հետկանչի գործընթացը չի քննարկվում:Հարցը վերաբերում է շատ զգայուն, նուրբ խնդիրների, մասնավորապես՝ մեր դիվանագիտական ներկայացուցչության գործունեությանը, նրա ղեկավարին:Մեղադրանքներն անհիմն են »,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին և հայկական մաֆիայի հետ դեսպանի առնչությանը: Նա նշեց, որ դեսպանին հետկանչի հարցը միայն մամուլում պնդումներ են, և հորդորեց սպասել արդյունքներին:
