Ոչ մի հուշարձան հին Երևանում չի քանդվելու.Արթուր Մեսչյան (video)

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ «Հին Երևան» ծրագրի մեջ ոչ մի հուշարձան չի քանդվելու, դա վերաբերում է և՛ Արամի 23 հասցեին, և՛ այդ տարածքում գտնվող բոլոր մյուս հուշարձաններին Որպեսզի այդ շենքերը պահպանվեն, ուղղակի անհրաժեշտ է փոխել նախագծային որոշակի լուծումներ: Ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ: Պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված: Քանի դեռ ես գլխավոր ճարտարապետ եմ, Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Այն սեփականատերերը, կառուցապատողները, որոնք այսուհետ կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որևիցե հուշարձան, պարտավորված կլինեն ֆինանսավորել տվյալ հուշարձանի վերակառուցման աշխատանքները: Դա պարտադիր պայման է լինելու,ասաց նա: Ինչ վերաբերում է ժամանակին կատարված հողահատկացումներին ու վաճառված տարածքներն, Երևանի գլխավոր ճարտարապետը ցավով նկատեց՝ գրեթե անհնար է սեփականատերերին արգելել իրենց գնած հողատարածքների մեջ ոչ մի շինարարություն չանել: Ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է, ու ներկայիս գլխավոր ճարտարապետի ձեռքում, իր իսկ խոսքով, նախորդների վաճառած տարածքների նկատմամբ իրավասություններ չկան: «Հավատացեք, ես շատ կցանկանայի, որ և՛ Թումանյան 26 շենքի բակում նորակառույց չլիներ, և՛ մյուս տարածքներում: Բայց պետք է գտնել այն բալանսը, որի դեպքում հա՛մ բնակիչները չեն տուժի, հա՛մ քաղաքն ինչ-որ բան ստանա, հա՛մ կառուցապատողն ինչ-որ չափով մեծագույն վնասներ չկրի: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, թե կենտրոնում տարածքներն ինչ թանկ են: Այս ամենի համար կա լուծում, մենք էլ աշխատում ենք այդ ուղղությամբ: Հանդիպել եմ կառուցապատողի, ճարտարապետի հետ: Խնդրեցի ճարտարապետին փոփոխություններ կատարել նախագծում, ու, փառք Աստծո, մինչ այսօր ոչ մի ճարտարապետ ինձ չի ասել, որ դա հնարավոր չի: Կարծում եմ՝ այս հարաբերությունները կհանգեցնեն նրան, որ շինարարությունը կկատարվի, բայց առավել տրամաբանական սահմաններում», – նշեց նա: Գլխավոր ճարտարապետը հրահագնել է Երևանի կենտրոնում նախկինում գնված տարածքների շինարարությունները, ծրագրերը դադարեցնել, մինչև բոլոր սեփականատերերի ու ճարտարապետների հետ հարցի լուծման համապատասխան տարբերակ կգտնեն:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am