Նախագահական ինքնաթիռը վաճառում են
Օրերս հայտարարություն է տարածվել,ըստ որի «Բելավիա» ավիաընկերությունը աճուռդով վաճառքի է հանել Ту-154M ինքնաթիռը, որը նախկինում սպասարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Աճուրդը կկայանա դեկտեմբերի 5-ին։ TУ-154M-ն արտադրվել է 1995-ին, բորտային համարն է՝ EW-85815։ Նախնական արժեքը կազմում է մոտ 2 միլիոն դոլար։ Ներկայումս նախագահ Լուկաշենկոյին սպասարկում են Boeing 767-300ER եւ Boeing 737 Business Jet ինքնաթիռներ։ Վաճառքի հանված ինքնաթիռը բացի նախագահից, սպասարկել է նաեւ վարչապետին եւ կառավարության անդամներին։
