Մշակույթի նախարարությունից՝գյուղատնտեսության նախարարություն
Անի Սմբատյանը թողնում է մշակույթի նախարարի խոսնակի պարտականություններն ու վերադառնում գյուղատնտեսության նախարարի մամուլի քարտուղարի աշխատանքին: Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի գործընկերներ, Վերադառնում եմ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և շարունակելու եմ կատարել նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Շնորհակալություն եմ հայտնում Լիլիթ Մակունցին հետաքրքիր և արդյունավետ աշխատանքային 5 ամիսների համար, որ անցկացրեցի ՀՀ մշակույթի նախարարությունում։ Ձեռք բերեցի նոր ընկերներ և ծանոթացա ոլորտի ներկայացուցիչների հետ։ Վստահ եմ կշարունակենք արդյունավետ համագործակցությունը»։
