Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը կկայանա՞.պարզաբանում է ոստիկանապետը
Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու,ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Վալերիյ Օսիպյանը։ «Հաշվի առնելով որոշակի ռիսկերը՝ նման ֆորում Հայաստանում չի անցկացվի», - հայտարարել է ոստիկանապետը։ Հիշեցնենք, որ խնդրի առնչությամբ քննարկում էր կազմակերպվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում:
