Պուտինն ու Թրամփը «ոտքի վրա» կհանդիպեն
ria.ru-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Թրամփի երեկվա ասածի, որ «վստահ չէ»՝ կհանդիպի Փարիզում Ռուսաստանի նախագահի հետ, թե ոչ,ասել է,որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինն անպայման կհանդիպեն Փարիզում, սակայն հանդիպումը «ոտքի վրա» կանցնի: «Նրանք անպայման կհանդիպեն: Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների ձևաչափը թույլ չի տալիս երկու պետությունների նախագահներին հանգամանալից հանդիպում անցկացնել »,-ասել է Պեսկովը՝ մանրամասնելով, սակայն, որ փարիզյան հանդիպումը լիարժեք ձևաչափով չի լինի:
