Այդպիսի քաղաքական աղբերին պետք է ընդհանրապես ճանապարհել տուն. առնետավազք, որը որևիցե օգուտ չի տալու ՔՊ–ին

«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսվել է նաև «կուսակցափոխության» գործընթացը: Երևույթն, իհարկե, նոր չէ, բայց ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, սա ցույց է տալիս, որ Հայաստանում կուսակցական համակարգը դեռ շատ ցածր մակարդակում է:
«Երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կուսակցական «շինարարությունը» Հայաստանում չի ավարտվել: Հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր այս 27 տարիների ընթացքում բազմիցս փոխել են իրենց կուսակցական պատկանելությունը, նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո չեն վարանում իրենց ծառայություններն առաջարկել նոր իշխանություններին: Չեն վարանում կրկին փոխել իրենց քաղաքական կողմնորոշումը՝ ակնկալելով, որ նոր իշխանությունների կողմից հիմնականում պաշտոնի տեսքով կստանան իրենց պատառը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ–ում այս տարիների ընթացքում որևիցե բան չի փոխվել: Իսկ այսպես շարունակվելու դեպքում նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը մյուս օրը կդառնա այն, ինչին ժամանակին վերածվեցին ՀՀՇ–ն ու ՀՀԿ–ն. վերջիններս իմ կողմից բազմիցս բնութագրվել են ոչ թե կուսակցություններ, այլ ակումբներ: Իսկ այդ ակումբներում ներգրավված մարդկանց նպատակը մեկն է՝ պաշտոն ստանալ: Եվ որքան էլ այդ ակումբում բազմաթիվ մարդիկ տարբեր քաղաքական հայացքներ, կամ արտաքին ու ներքին քաղաքականության առումով այլ տեսակետներ ունեն, նպատակը նույնն է: Այսինքն՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում պաշտոնամոլությունը դարձել է թիվ 1 խնդիրը, որից մենք չձերբազատվեցինք»,–«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այդ ամենը նույն կերպ հիմա ևս շարունակվում է:
«Հիմա կատարվող երևույթը «առնետավազք» է. գլխավոր նպատակը կա՛մ թավշյա հեղափոխությունից հետո ստացած պաշտոնները պահպանելն է, կա՛մ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր պաշտոններ ստանալը՝ համապատասխան ծառայությունների դիմաց: Անկեղծ եմ ասում՝ ես ավելի շատ հարգեցի այն ՀՀԿ– ականներին, որոնք, վատ, թե լավ, բայց մնացին այդ կուսակցության մեջ: Նրանց ավելի շատ հարգեցի, քան այն անձանց, ովքեր հեղափոխությունից ընդամենը ժամեր անց, «թաքնվելով» ժողովրդի թիկունքում, իբրև թե ժողովրդի կողքին կանգնելով, դավաճանեցին այն անձին և այն կուսակցությանը, որին պարտական էին այն ամենի համար, ինչը ստացել էին վերջին տասնամյակներում: Դա ավելի ընդունելի է ինձ համար, քան այն, ինչ ես հիմա տեսնում եմ քաղաքական դաշտում: Սա վաղը, մյուս օրը շատ մեծ խնդիր կստեղծի նույն ՔՊ–ի համար, որովհետև այդ դեպքում ՔՊ–ն ՀՀՇ–ի և ՀՀԿ–ի նման կուսակցությունից վերածվելու է ակումբի: Պաշտոնամոլությամբ, տաքուկ անկյունում պատսպարվելով, իշխանություններից դիվիդենտներ ստանալով է պայմանավորված այդ առնետավազքը, որը որևիցե օգուտ չի տալու ՔՊ–ին: Մեկ անգամ սեփական հայացքները, նախկին «տերերին» դավաճանած անձը վաղը կամ մյուս օրն առանց խղճի խայթ զգալու կդավաճանի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ ՔՊ–ին»,– նշեց Գ. Համբարյանը:
Քաղաքագետը կողմ է, որ ընդհանրապես բարիկադներ չլինեին:
«Եթե դրանք կառուցվել են հեղափոխության ընթացքում, թող քանդվեն: Այն պրոֆեսիոնալները, ովքեր կարող են օգուտ բերել ներկայիս իշխանություններին, պետք է աշխատեն: Բայց այդ պրոֆեսիոնալների ուժը, հմտություններն օգտագործելն այլ բան է, այլ բան՝ հետևյալը. երբ 2017թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ–ի համար 15 հազար դրամով ձայն գնող, լրացուցիչ ցուցակներով և ընտրակեղծարարությամբ զբաղվող անձինք հիմա ուզում են «սուրբ խաղալ» և ՔՊ–ով մասնակցել ընտրություններին, և դա ներկայացնել այնպես, թե իրենք ժողովրդի կողմն են, անբարոյականություն է: Այստեղ նույն ՔՊ–ի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է կարևոր: Այդպիսի «քաղաքական աղբերին» պետք է ընդհանրապես ճանապարհել տուն, և չպետք է համագործակցել նրանց հետ»,–նշեց նա:
Գագիկ Համբարյանի խոսքով՝ թևակոխում ենք հեղափոխության հաջորդ՝ 3–րդ փուլ:
«Այս փուլը շատ բարդ է ու վճռորոշ նոր իշխանությունների և կոնկրետ Ն. Փաշինյանի համար: Մենք գնում ենք ընտրությունների այն Ընտրական օրենսգրքով, որում նախորդ իշխանությունների կողմից օրինականացվել էին բազմաթիվ ընտրակեղծիքներ: Օրինակ են լրացուցիչ ցուցակները… Ես, որպես Շիրակի մարզի բնակիչ, կարող եմ 100 տոկոսով օրինակներ բերել, թե նախկին իշխանություններին սպասարկող և ռեյտինգային ընտրակարգով անցած պատգամավորներից մեկն ինչպես է Երևանից մոտ 3000–ից ավելի ընտրողների բերել, գրանցել Ամասիայի և Աշոցքի կիսադատարկ գյուղերում: 2017թ. ապրիլի 2–ին այդ կիսադատարկ գյուղերը «մեգապոլիսների» էին վերածվել: Սա օրինականացված ընտրակեղծիքի մի ձև էր, որը նախորդ իշխանություններն օգտագործում էին կեղծիքների համար: Հետաքրքիր է՝ օրինականացված ընտրակեղծիքները հօգուտ ո՞ր քաղաքական ուժի են կիրառվելու: Ես հիմա հավատում եմ, որ որևիցե մեկը չի հանդգնի գումար բաժանել, բայց ո՞վ է ասել, որ «ապառիկի» սկզբունքով որոշ բաներ չեն խոստանալու»,–եզրափակեց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Փաշինյան Նիկոլին մի բան կասեմ․ Վարդան Ղուկասյան (video) Ես ասացի՝ Քրիստինե, դուք լեզբի՞ եք․ Հայկ Նահապետյան (video) «Թուրքի սիրտն էլ Արարատից հետո վաղը Երևանի և Գյումրիի երեխաներին է ուզելու» (video) Այ տղա՛, քո շեֆի համար էս ինչե՞ր ես խոսում, դրան էլ համոզում․ Համբարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍ–ից պահանջում է հերքել, թե ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը Չէ, Աննա֊Էրատո, ինչպիսին կայիր` անկիրթ, այդպիսինն էլ մնացել ես Ես «ստուկաչ» չեմ, որդիս կրակն է ընկել իմ ձեռքը․ Վարդան Ղուկասյան (video) Հանրության արձագանքն ու պատմական փորձը Երբ որդիս գնաց Միքայել սրբազանի դատին՝ իր համար արդեն պարզ էր, որ նրան կալանավորելու են Վարդան Ղուկասյան «Գլխավոր դատախազը թրաֆիկնգով է զբաղվո՞ւմ»․ Կարապետ Պողոսյան Կոչ ենք անում միավորվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ․ «Պատիվ ունեմ» Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է. քաղաքագետ Օրեր առաջ ողբերգական պատկերի ականատես եղա. Լիլիթ Գալստյան Առողջ ուժը երկրում քարկոծվում է, ում հետևից ժողովուդրը գնում է դրանց անպայման թիրախավորում են. Վարդան Ղուկասյան Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. կա վիրավոր Հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. Թոխատյան Եթե Մկոն աջակցում է այս իշխանությանը՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ… Գողության դեպք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում․ սենյակից պայուսակ են գողացել Թրամփը զրպարտության համար 15 մլրդ դոլարի դատական ​​​​հայց է ներկայացրել Հանրությունը ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազան գրավելու համար Նիկոլը պատրաստվում է ազատվել ոչ լիովին վստահելի թիմակիցներից Ամեն ինչի պատրաստ եմ, ես վախեցողներից չեմ․ Վարդան Ղուկասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am