ԱԳՆ-ն՝ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցի մասին
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը հայտարարեց. «Հավանաբար արդեն տեղյակ եք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ եւ առաջարկությամբ»: Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը եւ հարց ուղղեց, թե արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն քննարկվելու է այդ գագաթաժողովում, արդյոք Հայաստանը ներկայացնելու է թեկնածություն եւ եթե ներկայացվի այն որքանով է հավանական, որ կհաստատվի,հարց ուղղեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Կարեն Նազարյանն ասաց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որեւէ կերպ կարգավորված չէ: Հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են: Ես չէի կանխատեսի նոյեմբերի 8-ի քննարկումները, դրանք փակ են լինելու»:
