Յուրիկ Վարդանյանին հուղարկավորելու են Հայաստանում
Լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է համապատասխան որոշումը: Հանձնաժողովի նախագահն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է: Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրիկ Վարդանյանը ծանր հիվանդության դեմ երկար պայքարելուց հետո կյանքից հեռացել է նոյեմբերի 1-ին՝ ԱՄՆ-ում: Նրան հուղարկավորելու են Հայաստանում:
