Առաջարկն անձամբ Մարուքյանն է արել.խմբագիրը՝ԼՀԿ ցուցակո՞ւմ
Հրապարակը գրում է.«Ժամանակ» թերթի եւ 1in.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընդգրկվել «Լուսավոր Հայաստանի» համամասնական ընտրացուցակում։ Առաջարկն անձամբ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն է արել, ով մտերիմ է Բաբաջանյանի հետ։ «Ես կարող եմ ասել, որ մենք բանակցում ենք հանրային գործիչների հետ»,- մեր հարցին այսպես պատասխանեց Մարուքյանը։ Իսկ Արման Բաբաջանյանի անո՞ւնը… «Անուններ չեմ կարող հրապարակել»։
