Սա նոր շոու է Թրամփի ոճով. Պուշկով
Ռուս քաղաքական և հասարակական գործիչ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ ԱՄՆ նավթային պատժամիջոցներն Իրանի դեմ չեն հասնի իրենց նպատակին. նրանց շուրջ շատ է «աղմուկը և պաթոսը»: : Այդ մասին նա գրել է թվիթերյան իր բլոգում, փոխանցում է «Газета»-ն: «8 երկիր դուրս է եկել ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունից, մի քանիսն էլ կշարունակեն գնել իրանական նավթ՝ չնայած սահմանափակումներին: Սա նոր շոու է Թրամփի ոճով, բայց նավթային բոյկոտը ԱՄՆ-ին չի հաջողվի», – հայտարարել է Պուշկովը:
