Մխիթարյանը և Ջորկաեֆը Լոնդոնում մասնակցել են բարեգործական գալա-ընթրիքի
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքին: Հենրիխ Մխիթարյանի հետ են եղել մայրը` Մարինա Թաշչյանը, քույրը` Մոնիկա Մխիթարյանը ու գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանը: Գալա-ընթրիքին հրավիրված է եղել նաեւ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
