Խաշկոջիի որդիները պահանջել են իրենց վերադարձնել հոր մարմինը. CNN
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի որդիները, որին սպանել են Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում, պահանջել են իրենց վերադարձնել հոր մարմինը, որպեսզի իրենք կարողանան նրան հողին հանձնել:Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին այս մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը: «Այն ամենն, ինչ այժմ մենք ցանկանում ենք, նրան թաղելն Է Ալ Բաքիում (գերեզմանատուն) Մեդինայում (Սաուդյան Արաբայում)՝ նրա ընտանիքի մյուս անդամների հետ: Ես այս մասին խոսել եմ սաուդյան իշխանությունների հետ, եւ հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա»,- մեջբերում Է հեռուստաալիքը Սալահ Խաշկոջիի՝ սպանված լրագրողի ավագ որդու խոսքը: Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի Էր Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել Է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել Է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը
