Ալեն Սիմոնյանի լեզվինը Փաշինյանի մտքինն է

Դատելով ամենից՝ նոր իշխանությունների ներքին ցանկությունների ու անելիքների անոնսը տալու պատիվը վերապահված է պատգամավոր Ալեն Սիմոնյանին: Նրա լեզվինը Փաշինյանի մտքինն է: Երևանի ավագանու ընտրություններից հետո Սիմոնյանն առաջինը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են ոչ թե հաջորդ տարի, այլ այս տարի: Այդպես էլ եղավ: Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարել է, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստվում է առնվազն 10 տարի Հայաստանում լինել իշխանություն: Այդպես կլինի, թե ոչ, դժվար է ասել: Բոլոր նախորդ իշխանությունների մոտ էլ նմանատիպ ցանկություն եղել է, բայց որտե՞ղ են հիմա ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն, որտե՞ղ է Վանո Սիրադեղյանը և որտեղ են մյուսները: Նկատենք, որ Ալեն Սիմոնյանի բառապաշարն ու պահվածքը հիշեցնում են Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի ու Էդուարդ Շարմազանովի բառապաշարին ու պահվածքին: Նրանք էլ էին 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո գտնում, որ դեռ մի 10 տարի էլի պետք է իշխեն ու բոլորին անցկացնեն Մելիք-Ադամյան փողոցով, քանզի Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է: Ճիշտ է, Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին չես համեմատի (գոնե հանրային վարկանիշի առումով), բայց ձևակերպումներն ու փիլիսոփայությունը նույնն է, ինչը վատ նախանշան է առաջին հերթին փաշինյանական իշխանության համար: Եթե առաջ Աշոտյանն էր նյարդեր սղոցող ու մեծ-մեծ փրթող հայտարարություններ անում, ապա այժմ հեղափոխական տեղափոխություն է տեղի ունեցել: Աշոտյանն ընդունել է, որ ժամանակին իրենց այդ պահվածքը սխալ էր ու դա հանգեցրեց պարտության, իսկ ահա Ալեն Սիմոնյանը որդեգրել է աշոտյանական բառապաշարը: Ահա այսպիսի «թավշյա» բաներ: Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am