«Ե՞րբ են բարձրանալու ուսուցիչների և դասախոսների աշխատավարձերը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, դիմելով ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ են բարձրանալու մանկավարժների ու դասախոսների աշխատավարձերը: Ի պատասխան Արայիկ Հարությունյանը նշեց. «Աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ վարչապետը վերջին ելույթում նշեց, որ եկամտահարկի նվազեցման հետ կապված աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների և գիտնականների գծով այս պահին չունենք: Նշեմ նաև, որ այսօր օպտիմալացումների ու արդյունավետության բարձրացման խնդիր ունենք»:
