Արցախի հարցում Պաղեստինը Բաքվի կողմն է անցել
Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալաքին, ով աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կիսում են Ադրբեջանի դիրքորոշումը: «Կարծում ենք՝ լավագույն ուղին միջազգային հանրության լիարժեք աջակցությունն է, միջազգային օրենքների պահպանմամբ և ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերի իրականացմամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին հակամարտող կողմերի կողմից միջազգային պարտավորությունների իրականացումն է»,- նրա խոսքն է մեջբերում Trend-ը:
