Մենուա Հարությունյանը կմասնակցի
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է նաև slaq.am-ի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Մեզ հասած լուրերով Մենուա Հարությունյանն կմասնակցի ռեյտինգային ընտրակարգով, առաջադրվելու է ՀՀԿ ցուցակով, ամենայն հավանականությամբ Էրեբունու ընտրատեղամասով, որտեղից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չի բացառվում առաջադրվեն Ալեն Սիմոնյանն ու Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ինքն է գլխավորելու «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը։ Ինչպես նաև ընտրությունները կայանալու են հին Ընտրական օրենսգրքով:
