Անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Վաշաձե
«Անհրաժեշտ է փոխել քաղաքական համակարգը: Մեր առաջին քայլը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է»,- Քութայիսում ըմտչողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Նա հայտարարել է կառավարությունն «արհեստավարժներով» համալրելու անհրաժեշտության, դատական եւ իրավապաշտպան համակարգերում բարեփոխումների իրականացման մասին:
