ՊԵԿ-ի վարչարարությունը մնացել է նույնը․ մի քանի հեղափոխություններ են պետք․ բաց նամակ

Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն` Հայկ Իսախանյանը բաց նամակով դիմել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ բողոքելով ՊԵԿ-ի իրականացրած վարչարարությունից։ «Հարգելի պարոն Անանյան. Մենք`տնտեսվարողներս, այս նոր իրականության պայմաններում մտածում  էինք, որ անցյալում են մնացել արհեստական, շինծու դժվարությունները,  որոնք, կարծես թե, կանխամտածված ստեղծել էին ՀՀ-ում`  արդյունաբերությունը, տնտեսությունը քանդելու, լուծարելու, սնանկացնելու եւ արտադրական   հարաբերությունները դժվարացնելու համար: Սակայն դեռեւս ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը մնացել է նախկինի նման անփոփոխ երեւի անհրաժեշտ են մի քանի հեղափոխություններ, որպեսզի ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունում   գերիշխեն, անվերապահորեն կատարվեն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները եւ օրինական  ուժի մեջ մտած դատական վճիռները, որոնց պայմաններում անդունդի եզրին հասած մեր տնտեսությունը   հնարավորություն կունենա զարգանալ: Մեր Ընկերության նկատմամբ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր (արդեն շուրջ քսան տարի) ՊԵԿ-ի   կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ` ընկերությանը հասցնելով սնանկացման, լուծարման  եզրին: ՊԵԿ-ի կողմից  կայացվել է գանձման որոշում 1992 թվականին գոյացած  ինչ-որ թվացյալ պարտքի վերաբերյալ, որը չի արտացոլված Ընկերության մասնավորեցման փաթեթում եւ չի  ամրագրվել «Կառավարության թերթ» ազդագրով: ՊԵԿ-ի կողմից իրականացրած վարչարարությունը մենք   որակում ենք բացահայտ տեռոր մեր Ընկերության նկատմամբ: Նման պայմաններում ցանկացած ներդրող, Կառավարության հրավերքներից ոգեւորված, տեսնելով մեր իրականությունը`չի ցանկանա կատարել ներդրումներ: Հարգելի պարոն Անանյան, պատրաստ ենք եւս մեկ անգամ Ձեր անմիջական մասնակցությամբ քննարկել եւ  գտնել ողջամիտ լուծումներ` գործող օրենքների սահմաններում, որոնք հնարավորություն կտան   Ընկերությանը` վերսկսել արտադրական գործունեությունը, հակառակ դեպքում մենք`Ընկերության 300   բաժնետերերս, ստիպված դուրս կգանք փողոց` ծառացած խնդիրների լուծումն այնտեղ փնտրելու  նպատակով»,- ասված է բաց նամակում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am