Վերլուծաբանը Դոնալդ Թրամփին անվանել է «ռասիստ խոզ»
«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «ռասիստ խոզ» է»,- MediaITE պորտալի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել CNN-ի քաղաքական վերլուծաբան Աննա Նավարրոն եթերում:Վերջինի տվյալներով՝ Նավարրոն արտահայտությունն արել է, երբ քննարկում էին Թրամփի կողմից որդեգրած կոշտ միգրացիոն քաղաքականությունը։ Նշվում է, որ վերլուծաբանը նաև խնդրել է իրեն «գրանցել այն մարդկանց ցուցակում», ովքեր Թրամփին ռասիստ են համարում։
