«Լուսավոր Հայաստանը» որոշում ունի

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ «Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում Ելք կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի նորագույն պատմության, այլև Ելք դաշինքի յուրաքանչյուր կուսակցության համար առանձին-առանձին։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որակապես փոխել է երկրում քաղաքական առաջնայնությունները՝ առաջին անգամ քաղաքական գործընթացների մասնակից յուրաքանչյուր սուբյեկտին շնորհելով հավասար մասնակցային հնարավորություններ։ Լուսավոր Հայաստան Կուսակցությունը, Հանրապետություն Կուսակցության հետ երկար քննարկումների արդյունքում որոշում է կայացրել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել Լուսավոր ՀայաստանԿուսակցության ցուցակով՝ սեփական տեսլականով և ծրագրերով։ Լուսավոր Հայաստանն իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։ Երևանի ավագանու ընտրություններից հետո բարձր գնահատելով «Հանրապետություն» կուսակցության հետ «Լույս» դաշինքով համատեղ անցած ճանապարհը՝ կուսակցությունները կշարունակեն համագործակցությունը Երևանի ավագանիում Լույս խմբակցության շրջանակներում: Լուսավոր Հայաստան կուսակցությունը շնորհակալություն է հայտնում Ելք դաշինքի իր գործընկերներին՝ անգնահատելի և կարևոր համարելով երկու՝ Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների հետ երկամյա արտախորհրդարանական և խորհրդարանական բեղուն աշխատանքը։

Հավատում ենք, որ միասնական համատեղ աշխատանքի հզոր ներուժը սպառված չէ, ուստի նրանցից յուրաքանչյուրին մաղթում ենք հաջողություն առաջիկա ընտրություններում՝ ի շահ և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու», -նշված է կուսակցության հայտարարության մեջ։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արմեն Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր Միքայել Սրբազանի դեմ սրբապղծություն է տեղի ունենում․ Սամվել Հակոբյան (video) Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը #ՀԻՄԱ․5 տարի ընտանիքի մորը քարշ եք տվել,դու եկել ես՝ կրթվելու՞ց ես խոսում․ Ստեփանյանը՝ Աննա Հակոբյանին (video) Զինվել, զինվել, կրկին զինվել․ թուրքը մտնելու է․ Հայկ Նահապետյան (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում «Այ քյաչա՛լ, դու ո՞վ ես, որ եկել էիր Սրբազանի դատին»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Հովիկ Աղազարյանին (video) Վաղարշապատում Նիկոլի նախընտրական ճղճիմությունն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» (video) Ջալալ Հարությունյանի կողմից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել «Նիկոլը բնույթով թուրքի նման է»․ հոգեբանի նկարագրությունը (video) Կայացվել է Ազատի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը Հարավային Կովկասը կանգնած է բարդ խնդիրների շեմին, ինչը կարող է ռեգիոնալ բախումների առիթ հանդիսանալ Մկոն ու Նիկոլի` «ոչինչ չարժեցող կաշին»․ հոգեբան (video) 22-ամյա վարորդը բախվել է հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ալիևը և ԱՄԷ նախագահն այցելել են օկուպացված Արցախ «Բումերանգը, տիկին դատավոր, թարս սալտոյով խփելու է ձեր մռթին»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Նիկոլը, Ալենն ու Արարատը մտնելու են բաղնիք, հետո գնան թուրքերի մոտ» (video) Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկի․ Արսեն Հարությունյան Մոսկվայի մարզում ձերբակալվել է Արայիկ Ամիրխանյանը Ռուսաստանը ուրախ կլիներ տեսնել հայ կատարողներին «Ինտերտեսիլ»-ում․ Լավրով #ՀԻՄԱ․ Ձեզ ասեմ՝ հենց հիմա Նիկոլը խայտառակ նոր որոշում է կայացրել. Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am