Գերմանիայում հայերի և ՀՀ դեսպանի մասին սկանդալային հրապարակում է եղել.hetq.am (լուսանկար)

Գերմանական «Շպիգել» հանդեսը եւ «MDR» հեռուստաընկերությունը երեկ աղմկահարույց հետաքննություն են հրապարակել Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումների մասին: Լրագրողները տեղեկացել են, որ դաշնային քրեական ոստիկանությունը (BKA) եւ 6 երկրամասերի քրեական ոստիկանները (LKA) իրականացրել են գաղտնի հատուկ գործողություն, որը կոչվել է «FATIL» (Fight against thieves in law–պայքար «օրենքով գողերի» դեմ): Ոստիկաններին աջակցել են նաեւ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն (BND) ու Եվրոպոլը: Ինչպես ասվում է լրագրողական հետաքննության մեջ, այս գործողության շրջանակներում իրավապահները փորձել են բռնել հայկական մաֆիայի անդամներին, բայց առանձնապես հաջողության չեն հասել: Ըստ հրապարակման՝ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները կառավարվում են «օրենքով գողերի» կողմից, որոնք ռուսաստանյան-եվրասիական հանցավոր շրջանակներից են: Հայերով ոստիկանները սկսել են հետաքրքրվել 2014 թ. հուլիսին Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտում տեղի ունեցած միջադեպից հետո: Երկու հանցավոր կլանների միջեւ գիշերային փոխհրաձգությունից միայն 3 տարի անց Էրֆուրտի դատարանը կրակողներից մեկին դատապարտել է մի քանի տարվա ազատազրկման, իսկ չորս հոգու պայմանական բաց է թողել: Այս միջադեպից հետո բախումները հայկական խմբավորումների մեջ շարունակվել են՝ հարձակում հայի պատկանող ռեստորանի վրա, ծեծկռտուք եւ այլն: Քննիչներից մեկը լրագրողներին պատմել է, որ հայկական խմբավորումներն աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ: Էրֆուրտի կրակոցներից հետո 14 քրեական գործ էր բացվել 42 հոգու դեմ, որոնք կասկածվում էին ֆինանսական մեքենայությունների մեջ: «Շպիգելի» փոխանցմամբ՝ դաշնային քրեական ոստիկանները նշել են, որ իրենց երկրում «իսկապես գոյություն ունի» հայկական մաֆիա:Վերջինս, ըստ իրավապահների, ռուսաստանյան-եվրասիական շրջանակների պես «էական ֆինանսական» ռեսուրսների է տիրապետում եւ կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Այդուհանդերձ, իրավապահներն առայժմ բավականաչափ ապացույցներ չեն կարողանում գտնել, ինչը հիմք կդառնա մեղադրանք առաջադրելու համար: l-tU0ftj5mTd Էրֆուրտյան միջադեպի մեջ ոստիկանները կասկածել են նաեւ Գերմանիայում բնակվող հայտնի հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատին, ով սակայն հերքել է իր մասնակցությունը՝ նշելով, որ այդ ժամանակ եղել է Բեռլինում: Նրա եղբայրը՝ Կոկո Մուրատը, հայտնել է, թե տեսախցիկների նկարահանած կադրերում երեւում է ինքը, սակայն միջադեպի վայրում հայտնվել է պատահաբար: Ոստիկանները չեն կարողացել եղբայրների դեմ բավարար ապացույցներ գտնել: Գերմանացի իրավապահները մաֆիայի հետ կապ ունենալու առումով որոշակի կասկածներ են ունեցել եւս մեկ աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկի՝ այդ երկրում բնակվող Արթուր Աբրահամի հանդեպ: Աբրահամը, ըստ «Շպիգելի», իրեն ուղղված մեծաթիվ հարցերին չի պատասխանել: l-fdUuFaH3eZ Հետաքրքիր է, որ գերմանացի իրավապահներին հայկական մաֆիայի դեմ պայքարում օգնություն է առաջարկել 2015 թվականից այդ երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը (սա, ըստ գերմանացի լրագրողների, տեղի է ունեցել այս տարվա մարտին, երբ դեսպանը հանդիպել է Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերին), սակայն դաշնային քրեական ոստիկանությունը իր գործընկերներին խորհուրդ է տվել չհամագործակցել հայկական կողմի հետ, քանզի նրանք կասկած են ունեցել, որ հայկական իշխանությունները կապված են «օրենքով գողերի» հետ: Պարզվում է՝ Ա. Սմբատյանի հանդեպ նույնպես որոշակի կասկածներ են եղել: Մասնավորապես, դաշնային հետախուզությունը 2008-ին գաղտնի թղթապանակում նշել է, որ Սմբատյանը կասկածվում է «օրենքով գող» եւ մաֆիայի պարագլուխ լինելու մեջ: Մեր կողմից հավելենք, որ 1997-2008 թթ. Սմբատյանը եղել է ՀՀ դեսպանության գրասենյակի վարիչ: Այդուհանդերձ, դաշնային քրեական ոստիկանությունը չի կարողացել հաստատել հետախուզական ծառայության 2008 թ. տեղեկությունը Սմբատյանի դեմ: Նշվում է նաեւ, որ նա Ինտերպոլով որպես այդպիսին չի անցել: Սակայն Սմբատյանի հանդեպ գերմանացի իրավապահների հետաքրքրությունը պարբերական բնույթ է կրել. 2005-ին Բեռլինի դատախազությունը նրան կասկածել է փողերի լվացման մեջ, բայց ապացույցները կրկին անբավարար են եղել: l-HZTGLUTuJ0 Ինքը՝ դիվանագետը, լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշել է, որ նման մեղադրանքները բամբասանքներ են, իսկ իր «օրենքով գող» լինելու մասին պնդումը՝ անհեթեթյուն: Քրեական ոստիկանության «FATIL» գործողությունը ավարտվել է, ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ քրեական հեղինակությունները եւ «օրենքով գողերը», ըստ էության, սփռված են ողջ Եվրոպայում եւ փոխկապակցված են միմյանց: Նրանց դեմ պայքարելու համար, ըստ գերմանացի իրավապահների, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համաեվրոպական մակարդակով: «Հետքը» գրավոր հարցեր էր ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Պատասխանները ստացել են ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից: -Երեկ գերմանական «Շպիգել» հանդեսը հոդված է հրապարակել հայկական քրեականկլանների բախման եւ դրանց հանդեպ գերմանական իրավապահների հետաքննությանմասինՀոդվածում շոշափվում է նաեւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանԱշոտ Սմբատյանի անունը,որի հանդեպ գերմանացի իրավապահները հետաքրքրություն ենցուցաբերել դեռ 2008-իցՆույնիսկ տեղեկություն կա նրա՝ հավանական «օրենքով գող» լինելու մասինԱվելին՝ դաշնային ոստիկանությունըպատճառաբանելով Հայաստանում«օրենքով գողերի» եւ իշխանության սերտ կապերըգերմանական կառույցներին կոչ է արելչհամագործակցել հայկական կողմի հետ՝արձագանքելով դեսպան Սմբատյանի՝ հայկականմաֆիայի դեմ պայքարին աջակցելու պատրաստակամությանըԽնդրում եմ հայտնելթե ՀՀ ԱԳՆ-ն նշված հոդվածից հետո ինչպիսի քայլեր է ձեռնարկել կամ պատրաստվումձեռնարկել: -ԱԳՆ-ն կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: Հաշվի առնելով հարցի նրբությունը եւ հավանական ազդեցությունը մեր դիվանագիտական ներկայացուցչության բնականոն աշխատանքի վրա՝ ներկայումս նպատակահարմար չենք գտնում լրացուցիչ մեկնաբանություն տալը: Հավելյալ տեղեկություն կհայտնենք ըստ արդյունքների: -Նախարարությունը եւ անձամբ Դուք արդյոք տեղեկացվել եքոր 2015-ից դեսպանիպաշտոնը զբաղեցնող ԱՍմբատյանի հանդեպ օտարերկրյա իրավապահներըհետաքրքրություն են ցուցաբերել: -Ոչ: -Արդյոք «թավշյա հեղափոխությունից» հետո գերմանական կողմը դիմել է ՀՀ ԱԳՆ-ինհայկականմաֆիայի դեմ պայքարում համագործակցության առաջարկով: -Ոչ: «Հետք»

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am