Վիրահատության համար ձերբակալվածից գանձված ավելի քան 600 հազար դրամը վերադարձվել է նրան

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր պաշտպանյալի վիրահատության համար վճարված գումարը հետ ստանալու նպատակով։ Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, նա տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը, լինելով ձերբակալված անձ և ունենալով առողջական խնդիրներ, շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և անմիջապես վիրահատվել: Կատարված ծառայության դիմաց բժշկական կենտրոնում ձերբակալվածից գումար են պահանջել, հաշվի չառնելով, որ այդ պահին անձն ունեցել է ձերբակալվածի կարգավիճակ, հետևաբար, հանդիսացել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող խմբի ներկայացուցիչ: Այս մասին փաստաբանը տեղյակ է պահել նաև բժշկական կենտրոնի ներկայացուցչին, սակայն պնդել են վճարել պահանջվող գումարը: Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններ: Պաշտպանի գրության հիման վրա՝ Առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնում կատարած մշտադիտարկման ժամանակ պարզել է, որ ձերբակալվածը շտապօգնության ծառայության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որի վերաբերյալ ընդունարանի մատյանում առկա է եղել համապատասխան գրառում: Հաշվի առնելով Կառավարության համապատասխան որոշումը՝ բժշկական կենտրոնին գրավոր տեղեկացվել է, որ դեպքն անհրաժեշտ է ներառել պետական պատվերի համապատասխան ծրագրի շրջանակներում և քաղաքացուն վերադարձնել ծառայության համար վճարված գումարը: Այսպիսով, Պաշտպանի աշխատակազմի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացուն վերադարձվել է նրանից գանձված ավելի քան 600.000 դրամը:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am