ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածուի անունը հայտնի է
Коммерсантъ-ի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը: Կայքը, իր դիվանագիտական աղբյուրներին հղումով , նշում է, որ ամենայն հավանականությամբ ՀԱՊԿ նոր քարտուղարը, որն առաջիկա երեք տարիներին կգլխավորի կազմակերպությունը, կլինի հենց Բելառուսի ներկայացուցիչը: Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։
