Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենը Արցախում են
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել Արցախից՝ բարձրաստիճան պաշտոնյաների և զինծառայողների հետ։ Նա նկարը մակագրել է՝ «Եվ մեր անունն է հայկական բանակ»: Նիկոլ Փաշինյանի հետ են նաև ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։
