«Հպարտանում ու հիանում եմ ձեզնով».Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին

Նոյեմբերի 1-ին ոստիկանության զորքերի ծառայողներն արևածագը դիմավարել են շարահրապարակում՝ ՀՀ ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։ «Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»՝ խոսքն այսպես է սկսել Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, ոստիկանության պետը բարձր է գնահատել ոստիկանության զորքերի նախորդ հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաև սահմանին ծառայելու պատրաստակամությունը՝ վստահ արձանագրելով, որ այս հերթափոխը ևս դիրքերն անառիկ է պահելու։ «Դուք այսօր ոստիկանության հպարտությունն եք։ Մեր բոլոր բացերը դուք լրացնում եք ձեր դրական կերպարով, ձեր հերոսական քայլերով։ Հավատացեք, սրանք ուղղակի բառեր չեն․ դուք մեր համակարգի հերոսներն եք։ Իմ շնորհակալությունը ձեր ընտանիքներին, ձեր ծնողներին․․․»,- ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ է կատարել Հայաստանի ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական տեր Վրթանես քահանան։ Միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է հրապարակային երդմամբ։ Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրողներին սահման ճանապարհելու էին եկել ոստիկանության մշակույթի կենտրոնի սաները։ «Երազ իմ, երկիր հայրենիքը» շարահրապարակում թևածել է նաև ոստիկան-զինվորականների շուրթերով։ Հայի մարտական ոգին խորհրդանշող երգ ու պարին հաջորդել է հանդիսավոր քայլերթը: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, դիրքերից վերադարձել են մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վերադարձել և ինչպես մեկնելու օրը, շարք են կազմել՝ իրենց առջև դրված խնդիրն անթերի կատարածի հպարտությամբ։ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում նրանց դիմավորել է ՀՀ ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել բարձր պրոֆեսիոնալիզմի, խրամատում ամուր կանգնելու համար՝ գիտակցմամբ, որ թիկունքում հայրենիքն ու սեփական ժողովուրդն է։ «Հպարտ եմ, որ իմ ղեկավարած համակարգում ձեզ պես ծառայողներ կան։ Հիանում եմ ձեր ամուր կեցվածքով, անկոտրում ոգով, հայրենասիրական գործողություններով։ Դուք ապացուցում եք, որ ամուր կանգնած եք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի ներքին, այլև արտաքին թշնամու առջև»,- իր խոսքն ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։ Մարտական հերթափոխից վերադարձածները ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու շնորահակալագրերով։ Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց պարգևներն ստացել են անձամբ Վալերիյ Օսիպյանից։ Նրանց լավագույն և ոգեղեն պարգևը հայրենիքի սահմանները պաշտպանելու պատվին արժանանալն է։ Պարգևատրմանը հաջորդել է արարողության վերջին պաշտոնական դրվագը։ Հանդիսավոր քայլերթն ավարտվել է կարոտալի գրկախառնություններով։ Հայրենիքի այսօրվա պաշտպան հոր գրկում հայրենիքի վաղվա պաշտպանն է՝ տեսախցիկից կաշկանդվող, բայց ներսում հպարտ․ ոստիկան հայրը սահմանին էր, որ ինքն ու իր նման լուսե փոքրիկները խաղաղ քնեն ու անհոգ մեծանան։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am