Դպրոցի տնօրենների բանավոր քննությունների 190 մասնակիցներից 64-ը չի հաղթահարել նվազագույն շեմը

Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից անցկացվող քննությունները, որոնք տեղի են ունեցել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Հավաստագրման քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 199 հավակնորդ, որոնցից 8-ը չի ներկայացել: Քննության գրավոր փուլը չի հաղթահարել 9 մասնակից, իսկ բանավոր փուլում անցողիկ շեմի համար պահանջվող 53 նվազագույն միավոր (75 տոկոս) չի հավաքել 54 մասնակից: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) շնորհվել է 128 հավակնորդի: Քննության մասնակիցների ավելի քան 90 տոկոսն առաջին անգամ է մասնակցել հավաստագրման քննություններին: Քննության արդյունքները բողոքարկել է 26 մասնակից: Նշենք, որ 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու, քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաեւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» թիվ 914–Ն հրամանում: Վերոնշյալ քննություններն առաջին անգամ կազմակերպվել են նոր կարգով, համաձայն որի՝ քննության թեստավորման փուլը կազմակերպվել է էլեկտրոնային եղանակով` համակարգիչների միջոցով: Էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար յուրաքանչյուր հավակնորդի տրամադրվել է օգտանուն ու գաղտնաբառ, միասնական բազայից ձեւավորվել է 60 հարցից բաղկացած թեստ, տրվել է 60 րոպե ժամանակ` երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով հարցերից ճիշտ պատասխանն ընտրելու համար: Աշխատանքն ավարտելուց հետո թեստի ներքեւում ստեղծված «Ավարտել» կոճակը սեղմելով` հավակնորդը անմիջապես էկրանին տեսել է ճիշտ պատասխանների քանակը` ըստ անցողիկ շեմի տոկոսային հարաբերության (90 տոկոս)։ Քննության բանավոր`հարցազրույցի փուլն անցկացվել է հետեւյալ ընթացակարգով՝ մասնակիցներին տրվել է համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձեւավորված 5 հարցից բաղկացած հարցատոմս: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատել է հանձնաժողովի նախագահի կողմից կնքված եւ ստորագրված գնահատման թերթիկի միջոցով` սխալ պատասխանի դեպքում` 0, թերի պատասխանի դեպքում՝ 1, իսկ ճիշտ պատասխանի դեպքում՝ 2 միավոր: Յուրաքանչյուր պատասխանից հետո հանձնաժողովի նախագահը հնչեցրել է ճիշտ պատասխանը: Հարցազրույցի փուլում հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար: Քննությունների արդյունքների վերլուծությունը կհրապարակվի առաջիկայում:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am